|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ըստ ամերիկյան ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունների՝ ԱՄՆ նոր պետքարտուղար է նշանակվելու Թոնի Բլինքենը, որը կադրային դիվանագետ է, աշխատել է Օբամայի ու Բայդենի աշխատակազմում:
Նա Իրանի հետ միջուկային գործարքը մշակողներից է, ինչը նշանակում է, որ Իրանի նկատմամբ ամենահանդուրժողական քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Սպիտակ տուն և պետդեպարտամենտ:
Բլինքենը ունի նաև բարձր պրոֆեսիոնալ անձնակազմ, որն իր հետ կտանի պետդեպարտամենտ:
«Բլումբերգ»-ը նաև հաղորդել է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնական Ջեյք Սալիվանը, ամենայն հավանականությամբ, Բայդենի կողմից կնշանակվի որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական: