|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իլհամ Ալիևը հորդորել է չմտահոգվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի տարածքներում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրով՝ շեշտելով, որ դրանք բոլորը երկրի պատմական ժառանգությունն են: Նրա ելույթի տեքստը հրապարակել է «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ երկրում բոլոր պատմական հուշարձանները պաշտպանված են պետության կողմից: Մասնավորապես, ըստ նրա, ներկայումս երկու ուղղափառ եկեղեցիներ վերանորոգվում են պետական միջոցների հաշվին, ևս մեկն արդեն վերանորոգվել է:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է դարձել Շուշիի երկու եկեղեցիների՝ Ղազանչեցոցի և Կանաչ ժամի պղծման ու ավերման մասին, պղծվել և ոչնչացվել են նաև մի շարք հուշարջաններ, խաչքարեր։