Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՅԴ Երևանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը տեղեկացնում է, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում իր բնակարանում.
Հավելենք, որ վաղ առավոտից ոստիկանությունը տարբեր ակտիվիստների բնակարաններում ևս խուզարկություններ է իրականացրել:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: «Դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը: Մի խոսքով, ոնց Նիկոլն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի բնակարանը ևս խուզարկվել է. «Քիչ առաջ ավարտվեց բնակության վայրիս խուզարկությունը, բնականաբար ոստիկաններն ինչ փնտրում էին, չգտան»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբկեն Հարությունյանը: