|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի եւ Հորդանանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Այման ալ-Սաֆադին հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը, Սերգեյ Լավրովը իր գործընկերոջ խնդրանքով նրան տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը ամբողջությամբ դադարեցնելու եւ բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերի մասին:
Հորդանանի նախարարը ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը հրադադարի պայմանների ստեղծման եւ երկարաժամկետ կարգավորման անցնելու հարցում։