|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 23-ին, արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան ավարտվեց։
Լրագրողներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանն ասաց, որ անհետ կորած զինծառայողների ծնողներից 25-ն այսօր՝ ժամը 19։30-ին, կհանդիպեն վարչապետի հետ։
«Մնացածի հետ աստիճանաբար հանդիպումներ կլինեն։ Դահլիճում ավելի շատ մարդ հնարավոր չէ տեղավորել»,- ասաց նա եւ հավելեց, որ հանդիպմանը ներկա կլինի միայն վարչապետը։