Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանը կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հայկական մշակութային ժառանգության օբյեկտները. հայտնում է armmuseum.ru-ն։
Այս հայտարարությունն արել է թանգարանի ղեկավարությունը՝ նախագահ և գործադիր տնօրեն Դանիել Ուայսը և տնօրեն Մաքս Հոլլյայնը:
«Լեռնային Ղարաբաղում վերջին արյունահեղությունն ու ավերածությունները համաշխարհային ողբերգություն են, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում բոլորիս համար: Կոչ անելով և հույս ունենալով վերջ դնել բռնությանը՝ մենք՝ որպես թանգարանի ղեկավարներ, նաև կոչ ենք անում պաշտպանել մշակութային ժառանգության օբյեկտները:
Մենք ներգրավված բոլոր կողմերին խնդրում ենք հարգել Համաշխարհային ժառանգության օբյեկտները, որոնք հարստացրել են մեր աշխարհը և գոյատևել հազարավոր տարիներ: Մշակութային ժառանգության օբյեկտների կորուստն անդառնալի է և անուղղելի կորուստ ապագա սերունդների համար»,- նշվում է հայտարարության մեջ: