|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Համացանցում հայտնաբերվել է գրեթե 6500 կեղծ հաշիվ, որոնցով հայկական սոցիալական ցանցերում իրականացվել է Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվական արշավ. հայտնում է Russia Today–ը։
Այս մասին RT-ին ասել է DataLocator- ում տեղեկատվության մոնիտորինգի, վերլուծության և մշակման նախագծի ղեկավար Էդգար Գրիգորյանը: Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվել է հայկական սոցիալական ArmFriend ցանցում: Տարբեր IP հասցեներից նրանք սկսել են զանգվածաբար գրանցել նոր հաշիվներ իբր հայ օգտվողների անուններից և խուճապ սերմանել: Այս աշխատանքներն իրականացվել են հիմնականում Ադրբեջանից, Թուրքիայից և Մեծ Բրիտանիայից:
«Առաջին իսկ օրվանից ներդրվում էր այն միտքը, որ Հայաստանը Ռուսաստանի կարիքը չունի: Որ հայկական բանակն ինքնին ուժեղ է, որ անհրաժեշտ է հրաժարվել Ռուսաստանին տրամադրվող օգնությունից, որ Ռուսաստանն օկուպանտ է: Հիմնական նպատակն էր Ռուսաստանը ներկայացնել որպես բռնակալ»,- ասել է Գրիգորյանը: