|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել շփվելու հանրապետություն ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ե՛վ պետքարտուղարը, և՛ Թուրքիայի պաշտոնատար անձինք, այդ թվում՝ արտգործնախարար Չավուշօղլուն, և՛, կարծում եմ, նաև նախագահ Էրդողանը կցանկանային, որ այն լիներ: Արդյունքում՝ այն չստացվեց: Ի վերջո, չստացվեց, քանի որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը փոխվել է և չի կարողացել տեղավորվել պետքարտուղարի այցի ժամանակացույցում»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը Ստամբուլում կայացած ճեպազրույցում:
«Չեմ կարծում, որ Թուրքիայի իշխանությունները զգում են, որ իրենց հետ են մղել: Ի վերջո, դա ժամանակացույցի խնդիր էր: Եվ խոսելով հարցի էության մասին՝ թուրքերը շատ լավ գիտեն՝ ինչպիսին են մեր տեսակետները, թե որտեղ մենք համաձայն չենք նրանց հետ»,- հավելել է դիվանագետը:
Նա պարզաբանել է, որ խոսքը իրավիճակի տարբեր ընկալումների մասին է՝ Արևելյան Միջերկրականի, Լիբիայի և Սիրիայի հարցերում: