|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալվեց: Այս մասին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Քրեական գործը հարուցվել է կապված այսօրվա իր լայվի հետ, հավատացեք ծիծաղելու է, դրան «թուրք քրֆելու» հոդված են դրան ասում` 226.2 հոդվածն է, երեւի Հայաստանում դրա համար բոլոր տղամարդիկ կարող են դատապարտվել, նաեւ կանայք: Այդ հոդվածով արգելված է կալանավորումը, մենք կբողոքարկենք, երեւի 72 ժամ հետո ազատ կլինի»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Դանիելյանին ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել հենց փողոցից, առանց որեւէ պարզաբանման: