|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նոյեմբերի 13-ին Թուրքիայի խորհրդարանը սկսել է բանաձևի նախագծի պատրաստումը, որը Անկարային Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղ գործուղելու օրինական հիմք կտա` Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագրի շրջանակներում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ստորագրել այդ բանաձևը, որում կներկայացվեն տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում թուրքական բանակի գտնվելու վայրի և դրանց գործելու մասին: Այս մասին հայտնում է Sabah-ը։
Նախատեսվում է, որ բանաձևը խորհրդարան կներկայացվի այս շաբաթ, իսկ հաջորդ շաբաթ այն կներկայացվի լիագումար նիստին:
«Թուրքիայի խորհրդարանն իրավասու է թույլատրել թուրքական զինված ուժերի` արտասահմանյան երկրներ ուղարկումը կամ օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը Թուրքիայում, եթե դա չի հակասում միջազգային իրավունքին: Մենք կանխատեսում ենք, որ այս հարցը կքննարկվի խորհրդարանի կողմից և կլուծվի մոտ ժամանակներս: Մենք ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը», - ասուլիսում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը: