|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է.
«Այսօր մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը՝ ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր համեստ ներդրումն է ունեցել տվյալների նախնական հավաքագրման ու մշակման և գործընթացում ընդգրկված կառույցների միջև արդյունավետ ու արագ կապի ապահովման գործում:
Ուրախ եմ, որ արդեն կան հաջողություններ, և որոշակի քանակի մարմիններ դուրս են հանվել Շուշիի մերձակա որոշ տարածքներից: Հուսամ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բոլոր անհայտ կորածների ճակատագրերը կպարզվեն և նրանք կամ գոնե նրանց մարմինները կհասնեն իրենց հարազատներին:
Կրկին իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին և հավաստիացնում, որ նրանց հարազատը նաև իմ հարազատն է, նրանց ցավը նաև իմ ցավն է, նրանց հպարտությունը նաև իմ հպարտությունն է:
Պետք է բոլորս ամուր լինենք և շարունակենք նահատակների կիսատ թողած գործը՝ հանուն նրանց վառ հիշատակի ու Հայրենիքի հարատևման»: