|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ որոշ նախարարությունների աշխատակիցներ վերջին շրջանում Հայաստանում դարձյալ ուժգնացած կորոնավիրուսի պատճառով հոկտեմբերի վերջից դարձյալ սկսել էին աշխատել հեռավար՝ «տնային ռեժիմով»։
Yerkir.am–ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 11-ին, Ազատության հրապարակից սկիզբ առած լայնամասշտաբ ցույցերի ֆոնին, մի շարք նախարարություններ որոշել են աշխատանքի կանչել իր աշխատակիցներին, որպեսզի կանխեն նրանց՝ ցույցին մասնակցելը։
Նախարարների հրամանով՝ նոյեմբերի 12-ից նախարարության աշխատակիցները, բացառությամբ խոցելի խմբերի, դարձյալ անցնելու են աշխատանքային 8-ժամյա ռեժիմի։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում գործող 17 կուսակցություններ պայքար են սկսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և ձեռք բերված խայտառակ պայմանավորվածությունները չեղարկելու համար, ըստ որոնց՝ թշնամուն են հանձնվում 1990-ականներին ազատագրված 7 շրջանները, ինչպես նաև ԼՂ մի շարք շրջաններ՝ Շուշի և Հադրութ քաղաքներով։