|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 225/1 հոդվածով: Նա այսօր կձերբակալվի»,-ասաց «Երկիր Մեդիա» հ/ը ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում:
Խոսքը ապօրինի հավաք կազմակերպել և իրացնելու հանցակազմի մասին է:
«Շատ թույլ մեղադրանք է, կկոտրվի: Նպատակը 3 օր պահելն է»,-ասաց Գարիկ Սահակյանը՝ հավելելով, որ անպայման ձերբակալման որոշումը կբողոքարկվի:
Փաստաբանի խոսքով՝ Գեղամ Մանուկյանը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում: