|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների բացակայության պատճառով: Սա այլևս նշանակում է, որ մեր երկրում խորհրդարանական ճգնաժամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Իշխանության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք ունեն միայն մեկ սրբություն: Դա մանդատը, աշխատավարձն ու պաշտոնն է: Թքած, որ Արցախ ենք կորցրել, թքած, որ Շուշիում արդեն ազան է հնչում...Կարևորը իրենք կառչած մնան իրենց աթոռներին...»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱԺ խորհրդի նիստը չկայացավ և նիստին չներկայանալը նշանակում է՝ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով։