|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ ԱԺ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ:
Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:
ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով`
«Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով:
Հետո չասեք, թե համաձայն չէիք …»: