|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Վրաստան կուժեղացնի երկու երկրների հարաբերություններն ամենաբարձր մակարդակով. Twitter-ի իր օգտահաշվում այսպես է մեկնաբանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Պոմպեոյի այցի մասին լուրին:
«Ես անհամբեր սպասում եմ ԱՄՆ պետքարտուղարի՝ Վրաստան ժամանմանը: Նրա այցը կամրապնդի ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունը, որը երբևէ քան ամենաբարձր մակարդակի վրա է», - գրել է Գախարիան:
Նա նշել է, որ պետքարտուղարի այցի ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության, ինչպես նաեւ անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը: Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Պոմպեոն նախատեսում է երկրում մնալ նոյեմբերի 17-ին և 18-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ից կմեկնի արտասահմանյան շրջագայություն, որի ընթացքում, բացի Վրաստանից, կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Իսրայել, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա: