|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստում թուրք զինծառայողների տեղակայման մասին խոսք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ մասին որևէ բառ հայտարարության տեքստում չկա: Այդ մասով համաձայնություն չկա: Թուրք զինծառայողների լինելը համաձայնեցված չէ: Խոսք է գնացել ադրբեջանական տարածքում մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին: Դա՝ Ադրբեջանում, և դա եղել է առանձին համաձայնության առարկա: Դա Ղարաբաղ չէ»,- նշել է Պեսկովը:
Հարցն ակտիվ շրջանառում էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի, նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարություններին: