|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին՝ ուշ գիշերով, ցուցարարները ներխուժել են իր կեցավայր և այնտեղից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։
«Այս ամենը, իհարկե, «հանուն հայրենիքի»»,- ֆեյսբուքյան էջում նշել է Փաշինյանը:
Նրա այս հայտարարությունից րոպեներ անց, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն է զանգահարել կառավարական առանձնատուն մուտք գործած քաղաքացիներից մեկը և նշել, որ վարչապետի կողմից նշված վարորդական իրավունքի վկայականը և այլ փաստաթղթեր անձամբ ներկայացրել է քննչական մարմնին, ապա հավելել է, որ վարչապետի հայտարարությունն ու մեղադրանքն անհիմն են։