|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հակառակորդը բացի Շուշիից մարտական գործողություններ ձեռնարկել է նաեւ ռազմաճակատի մյուս հատվածներում. Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը:
Նրա խոսքով, տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա եւ 8 ԱԹՍ:
«Հարավ-արեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում մեր բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանք եւ հրետանային միջոցներ»,-ընդգծեց Սարումյանը: