|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի գավաթակիր, մեր պարծանք Լեւոն Արոնյանն ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը:
«Հավելեմ, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։
Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,-նշել է նա: