|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվի բռնապետը կարծեք թե թույլ է տալիս կոպտագույն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակահարմարությունը ստորադասելով խորհրդապաշտությանը, ըստ որի պետք է ապահովվի քարոզչական բարձր արժեքով և կարևորությամբ միմյանց հետ շաղկապված երկու հանգամանք՝ իբր «Ադրբեջանի մարգարիտը» նվաճվի հատկապես այդ արհեստածին կազմավորման դրոշի օր հորջորջվող «տոնին» ընդառաջ։
Այս առումով Բաքվի քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ սպասումների դրական շեմն այնքան է բարձրացրել, որ Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է այս պատերազմի թերևս ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը արտաքին, բայց հատկապես ներքին քաղաքական կյանքում»։