|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մշակութային ցեղասպանություն. հրետակոծվել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը:
«Այս անգամ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել և հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը:Այս քայլով Ադրբեջանը մեկ անգամ ևս կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները:
Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական վանդալիզմի հերթական այս դրսևորումը և կրկին միջազգային կառույցների, այդ թվում` «ՅՈՒՆԵՍԿՕ–ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածի վրա` կոչ անելով վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, որի պատճառով հայկական մշակութային ժառանգությունը մեծապես վտանգված է և կանգնած է ոչնչացման առաջ»-ասված է հայտարարության մեջ: