|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գինեգործները հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ՝ իրենց աջակցությունն ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին: Նոյեմբերի 14- ին՝ ժամը 12:00-17:00-ն, «Վերև» ռեստորանում կանցկացվի գինու բարեգործական ցուցահանդես վաճառք, որի ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Armenian Wineries for Artsakh» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ արդեն միացել է 22 մասնակից: Ցուցահանդես վաճառքին սիրված գինիները ներկայացվելու են շուկայականից ցածր գներով: Յուրաքանչյուր այցելու, գնելով գինի, կատարելու է իր ներդրումը հիմնադրամում: