|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել քաղաքապետի, տեղակալների, աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալների, մամուլի խոսնակի, քաղաքապետի խորհրդականների և օգնականների պարգևավճարների ընդհանուր թիվը 2020 թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին:
Ի պատասխան հարցման՝ Երևանի քաղաքապետարանից գրավոր տեղեկացրել են, որ նշված պաշտոնյաների ընդհանուր թիվը 13 է: Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար պարգևավճարներ չեն տրվել ընդհանրապես:
