|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում ժամը 21:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՊՆ խոսնակն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր ևս երեք ԱԹՍ–ի խոցման մասին։ Մասնավորապես, մեկ ԱԹՍ խոցվել էր ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում։
Մեկ այլ ԱԹՍ խոցվել է Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ժամը 20:15-ի սահմաններում։ Դրանից առաջ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20։00-ի սահմաններում խոցվել էր հակառակորդի մեկ այլ ԱԹՍ։