|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Արցախում, բայց դրա համար Երևանը պետք է «գրավյալ» տարածքներից զորքերը դուրս բերի. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Նախ՝ ես հավատում եմ, որ որքան շուտ պատերազմն ավարտվի, այնքան լավ ... Ես բազմիցս ասել եմ ... և մեկ անգամ ևս կարող եմ կրկնել, որ ... եթե Հայաստանի վարչապետը պարտավորություն ստանձնի ազատելու մնացած տարածքները, ապա մենք պատրաստ ենք կանգ առնել այսօր: Նա դեռ չի ստանձնել նման պարտավորություններ»,- ասել է Ալիևը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում՝ հերթական անգամ չհրաժարվելով նախապայմաններ դնելուց։
Խոսելով փոխզիջումների մասին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր գրավյալ տարածքների ամբողջական ազատումը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և դրանց հիմնական սկզբունքների իրագործման»:
«Հիմնական սկզբունքներն ասում են, որ սկզբում պետք է ազատագրել հինգ շրջան, իսկ հետո՝ երկու: Մենք արդեն միակողմանիորեն ազատագրել ենք չորս շրջան: Հետևաբար, նա (Փաշինյանը) պետք է ասի, որ զորքերը պետք է դուրս բերվեն Աղդամի Քելբեդշարի, Լաչինի շրջաններից: Բայց նա նման հայտարարություն չի անում: Սա ցույց է տալիս, որ նա չի ցանկանում դադարեցնել պատերազմը»,- ամփոփել է Ալիևը։