|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ շարունակվող պատերազմին: Այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Միաժամանակ նշվում է, որ սրան զուգահեռ առնվազն 22 գրոհային է փախել թեժ մարտերից և վերադարձել Սիրիա:
Կենտրոնը հայտնում է, որ այս ընթացքում սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մնացածինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 3 սիրիացի զինյալի: Հատկանշական է, որ Թուրքիան ջանքեր է թափում ԼՂ-ի շրջան ավելի շատ զինյալներ ուղարկելու համար, սակայն դրանց մեծ մասը հրաժարվում է կռվել Ադրբեջանի կողքին՝ կրոնական ուղղության և իրենց շրջանում մեծ կորուստների պատճառով: