|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, որպես այլընտրանք Թուրքիային, նշում է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումների հնարավորությունը: Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների արգելքի վերաբերյալ այն հարցին, թե կնվազե՞ն, արդյոք, հարկային եկամուտները, ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ սկզբնական շրջանում դրանք իսկապես կնվազեն:
«Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի հունվարի 1-ից կից ցանկով նախատեսված ապրանքների ներմուծումը ժամանակավորապես՝ 6 ամսով արգելված է: Սրա արդյունքում մենք կունենանք սկզբնական ժամանակաշրջանում հարկային եկամուտների, մաքսային վճարների որոշակի նվազումներ: Չնայած այս ամենին, կարծում եմ, որ մեր տնտեսավարողները և տնտեսության զարգացման պատասխանատուները կկարողանան ձեռնարկել համապատասխան աշխատանքներ, որպեսզի բիզնեսը կարճ ժամանակում հարմարվի նոր իրավիճակին»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ հայ տնտեսավարողները Թուրքիայից հիմնականում ներմուծել են հագուստ և տեխնիկա՝ հավելելով, որ նմանատիպ ապրանքներ նրանք հնարավորություն ունեն ներկրելու նաև այլ երկրներից և առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից: