|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել են Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը։
Գնդապետ Արթուր Սարգսյանը պաշտպանության նախարարի տեղակալ և պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հուլիսի 4-ին: Նա ղեկավարում էր անձնակազմի հետ աշխատանքը։
Գնդապետ Սերգեյ Շաքարյանը «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր 2020 հոկտեմբերի 4-ին։
Շաքարյանը կասեցրել էր հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ հառակակորդին պատճառելով մեծ կորուստներ:
Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել էր զոհված ևս 11 զինծառայողների անուններ։ Ցուցակում կան նաև Սերգեյ Շաքարյանի և Արթուր Սարգսյանի անունները։