|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը։
Հոլովակի սկզբում, որը հրապարակվել է պաշտպանության նախարարության յութուբյան ալիքում, մի քանի կողմից ցուցադրվել է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել է տարբեր կետերից: Երեւում է, թե ինչպես է հրթիռը կտրուկ վեր խոյանում եւ բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ հետագծով: Ամպամածության պատճառով երևում է միայն հրթիռի թռիչքի սկզբնամասը: