|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը: Եղել է մոտ 6-7 հարված:
14:39
Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
15:02
«Սմերչ» տիպի համազարկային կրակի կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ Քաղաքում օդային տագնապ է։
16:33
Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է նաև Շուշին, որի հետևանքով քաղաքացիական 2 անձ վիրավորվել են, մեկը՝ զոհվել:
Քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը։