|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիությունը SWIFT-ին՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը խախտելու համար. հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Ի պատասխան Բաքվի կողմից 2020 թ. հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում համաձայնեցված հրադադարի պայմանավորվածության խախտման․․․ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիությունը SWIFT-ին՝ գլոբալ ցանցին, որը խոշոր ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս ապահով կերպով կարեւոր տեղեկատվություն փոխանցել տրանսսահմանային վճարների մասին:
Այս կասեցումը պետք է ուղղված լինի Ադրբեջանի Կենտրոնական բանկին եւ այլ բանկային հաստատություններին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորում են Արցախում եւ Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները»,- ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ակտիվ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ նաեւ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: Մասնավորապես` միջազգային դոլարային փոխանցումների SWIFT համակարգից անջատվելու դեպքում Ադրբեջանը լուրջ տնտեսական հարված կստանա: