|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել. հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։
Առավոտյան, ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը դարձյալ կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։
Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։