|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Հարգելի Ջո Բայդեն, Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածության խախտման ֆոնին՝ Դուք պետք է ճանաչեք Արցախի Հանրապետությունը՝ որպես անհապաղ և անհրաժեշտ պատասխան Բաքվի և Թուրքիայի ու Իսլամական պետության իրենց դաշնակիցների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական արշավին»,- ասվում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի թվիթերյան հաղորդագրության մեջ: