|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի դառնալ գերմանական բնակչությանը հաջորդ տարվա սկզբին, հայտնել է առողջապահության նախարար Յենս Սպանը` հավելելով, որ Գերմանիան պատրաստ կլինի ավելացած պատվաստանյութերը փոխանցել այլ երկրներին:
Der Spiegel-ին տված հարցազրույցում նա նշել է, որ երբ Գերմանիան բավարար պատվաստանյութ ունենան, վեց-յոթ ամսվա ընթացքում հնարավոր կլինի պատվաստել պատվաստվել ցանկացող բնակչության մեծ մասին: «Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե պատվաստանյութը կարողանար կանխել նոր վարակները: Բայց օգտակար կլիներ նաեւ, եթե այն մեղմացներ հիվանդության ընթացքը»,- ասել է Սպանը, ում մոտ այս շաբաթ կորոնավիրուս էր հաստատվել: