|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից Ա. Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամիս ժամկետով: Ա. Բաբաջանյան փողոցի Զորավար Անդրանիկի փողոցից դեպի Գ. Շերամի փողոց ուղղությունը կշարունակի գործել: Րաֆֆու փ. – Զորավար Անդրանիկի փ. – Ա. Բաբաջանյան փ. - Իսակովի պողոտա և Րաֆֆու փ. – Սեբաստիայի փ. – Իսակովի պողոտա ուղղությունները կծառայեն որպես այլընտրանքային ուղղություններ: Բ4 և Բ1 թաղամասի հարակից մուտքերը կշարունակեն գործել: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն: