|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվայի շրջանում կանխվել է ահաբեկչական հարձակում. հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։
Անվտանգության ուժերը բերման են ենթարկել 1999-ին ծնված՝ Կենտրոնական Ասիայի բնիկի, որը միջազգային ահաբեկիչների ցուցումով հարձակում էր նախապատրաստում «իշխանությունների շենքերից մեկի» վրա: Մանրամասները չեն բացահայտվում:
Հետաքննության համաձայն՝ ապագայում տղամարդը պատրաստվում էր մեկնել Մերձավոր Արևելք:
Ինքնաշեն ռումբի բաղադրիչները հայտնաբերվել են ձերբակալվածի պահոցում: Ծառայությունը նաև գտել է գրոհայինների հետ նամակագրություն, պայթուցիկ նյութեր պատրաստելու հրահանգներ և ահաբեկիչների ղեկավարներին երդման տեսանյութ:
ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ամռանը հայտնել էր, որ վերջին տասը տարում Ռուսաստանում կանխվել է գրեթե 160 ահաբեկչական հարձակում, 2019-ին՝ 43, իսկ այս տարի՝ ավելի քան 20: