|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանն այլևս ընդգրկված չէ ԵՄ-ի ոչ անդամ՝ անվտանգ երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները կարող են մեկնել Շենգենյան երկրներ. հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Անվտանգ երկրների նոր ցուցակում ներառվելու է ինը երկիր՝ Ավստրալիա, Չինաստան, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուր, Թաիլանդ, Ուրուգվայ, Հարավային Կորեա և Ճապոնիա:
ԵՄ 27 անդամ պետությունների վերջնական որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին:
Մարտին կորոնավիրուսային համաճարակի պատճառով եվրոպական երկրները փակել էին իրենց սահմանները ԵՄ ոչ անդամ երկրների համար: Հուլիսի 1-ին ԵՄ-ն սկսեց մասամբ բացել իր սահմանները:
Ցուցակը կվերանայվի և, ըստ անհրաժեշտության, կթարմացվի երկու շաբաթը մեկ:
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը կտրուկ սկսել է վատթարանալ սեպտեմբերի սկզբից, երկրում արագ աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը:
Համաձայն վերջին տվյալների՝ համաճարակի սկզբից մինչև հոկտեմբերի 21-ը երկրում վարակված մարդկանց ընդհանուր թիվը 21 208 է: Համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 9 003 հիվանդ: Մահացել 172-ը։ Վրաստանում վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: