|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանում առաջիկայում կորոնավիրուսի տարածումը կաճի: Այս կանխատեսումը, ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 21-ին ճեպազրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Ես կարող եմ ձեզ ուղղակիորեն ասել, որ կորոնավիրուսային վարակի դեպքերի աճը կշարունակվի: Հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում վարակի մակարդակի նվազում չի սպասվում»,- ասել է Գամկրելիձեն:
Բժիշկը նշել է, որ երկրորդ ալիքը սկսվել է, և դա սպասելի էր: Նա նաև շեշտեց, որ Վրաստանում, համեմատած այլ երկրների հետ, SARS-CoV-2-ի տարածումը դեռ բավականին ցածր է:
Վրաստանում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է վարակման 21208 դեպք, այդ թվում`1 351-ը վերջին օրվա ընթացքում: Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար: Վարակը հաղթահարել է 9003 մարդ։