| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-10-21 14:32
            5 տարի առաջ - 2020-10-21 14:32  
         
                
            Yerevan.Today-ը գրում է, որ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալվել է Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում:
ՀՀ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված ագրեսիային։
«Որոշ եվրոպական երկրների կողմից հնչող, ինչպես նաև մամուլում հաճախ արծարծվող պիտակավորված տեսակետը, թե իբր միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, բացարձակապես ճշմարտացի ձևակերպում չէ», - ասել է նա։
Դեսպանն անդրադարձել է 1994թ. եռակողմ զինադադարին, որի կողմ էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և ներկայացրեց դրանից բխող իրավական հիմնավորումները:
«Միջազգային հանրությունը և ժողովրդավար երկրների առաջնորդները հաճախ և հաճույքով են խոսում մի արժեհամակարգի մասին, որը հիմք է հանդիսանում ժողովուրդների խաղաղ համակեցության համար. դրանք են ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Այս նույն արժեհամակարգը գործում է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատորեն տնօրինելու սեփական կյանքը, այն շարունակելու կառուցել ժողովրդավարության հիմքի վրա: Մարդու իրավունքները չեն կարող տարբերակված լինել, նրանք գործում են հավասարապես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության պարագայում: Յուրաքանչյուրիս պարտքն է նպաստելու հակամարտության խաղաղ լուծմանը՝ հանուն հաջորդ սերունդների, քանի որ Լեռնային Ղարաբաղը զուտ տարածք չէ, այլ այնտեղ ապրող մարդիկ են, ովքեր սեփական տանը ցանկանում են խաղաղ ապրել և արարել: Նրանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է», - նշել է դեսպան Սմբատյանը։