|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Թեհրանից հնչող առաջարկը Մինսկի խմբի ձևաչափին լրացնող է։ Իրանն ուզում է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, բայց պետք չէ, որ Թուրքիային հետը քաշ տա»։ Այդ մասին 24TV «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Սա այն հարցը չէ, որի կարգավորման համար շատ պետություների կարիք կա։ Իրանից հնչող առաջարկը գուցե դիվանագիտական քայլ է, բայց՝ անիրականանալի։ Մենք պետք է հասկանանք, որ այդ երեք պետությունները ոչ թե ունեն ռազմավարական շահեր, այլ ռազմավարական սպառնալիքներ, որի նպատակով կարող է տակտիկական համագործակցություն արվել։ Իսկ այս հակամարտությունն այդքան թեթև չէ, որ մարտավարական ինչ-որ համաձայնագրով լուծվի»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․