|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեծ Բրիտանիայի թագուհին գթասրտության առանձնաշնորհություն է շնորհել սպանության համար դատապարտվածին, ով օգնել էր տապալել ահաբեկչությունը Լոնդոնի կամրջի վրա` հարձակվելով ահաբեկիչ Ուսման Հանի վրա, գրում է The Guardian-ը:
42-ամյա Սթիվեն Գալանտը, ում այդքան բարձր էին գնահատում ահաբեկչականա հարձակումը կանխելու համար, արժանացել է գթասրտության թագավորական առանձնաշնորհությանը, ինչը մեղքերի թողության բացառիկ դեպք է սպանության համար դատապարտվածի նկատմամբ:
Ըստ Daily Mirror-ի` դա նշանակում է, որ Գալանի 17 տարվա ազատազրկման պատժաչափը կկրճատվի 10 ամսով: Բացի այդ, նա հաջորդ տարվա հունիսին հնարավորություն կունենա վիճարկել դատարանի վճիռը:
Ավելին, Գալանտի կողմից սպանված հրշեջ Բարի Զեքսոնի ընտանիքը կողմ է հանդես է եկել նրա համաներմանը: