|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Սա բացառիկ հնարավորություն է ՀՀ քաղաքական իշխանության համար՝ մեր հնարավորություններն իրականում մեկտեղելու և ամեն ինչ, քաղաքական բոլոր հաշվարկները մի կողմ դնելով՝ հաղթանակ ապահովելու համար»,- ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի կողմից ընդունված հայտարարության ներկայացնման ավարտին նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր հայտարարությամբ դիմել են ՀՀ կառավարությանը և պահանջել.
1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:
Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ այստեղ: