|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայրենի Ջավախքի տարբեր քաղաքներում ու գյուղերում շարունակում են ֆինանսական միջոցներ, սննդամթերք և այլն հավաքել մարտնչող Արցախի համար: Ընդ որում՝ եթե որեւէ քաղաք կամ գյուղ արդեն մի անգամ օգնություն ուղարկել է, ապա հիմա կրկին են հավաքում:
Ահա ստացված տեղեկություններից մի քանիսը:
Հնգօրյա դրամահավաքից հետո Մեծ Գոնդուրայի հանրության հանգանակած գումարի չափը այս պահին կազմում է 30000 լարի։ Դրամահավաքին իրենց մասնակցություն են ցուցաբերել և ցուցաբերելու են արտերկրում ապրող, համագյուղացիները՝ Տիրայր և Օնիկ Զուռնաջյանները,Արարատ և Արման Խաչատրյաններ, Արթուր Շամիլյան, Խաչիկ Ափոյան։ Ըստ Վարդան Սիրականյանի հաղորդման:
Թորիայի երիտասարդները շարունակում են ցուցաբերել օգնություն Արցախին։ Քիչ առաջ նրանք հրապարակեցին իրենց հավաքած սննդամթերքի պարկերի լուսանկարները: Ըստ Անտոն Անտոնյանի հաղորդման:
Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի հերթական օգնությունը մեր անկոտրուն ազգին կազմում է մի քանի հազար ԱՄՆ դոլար: Այն ներկայացված է ստացականներով: Ըստ Վահան Բաքարյանի հաղորդման:
Աղբյուրը՝ javakhkmedia.com