|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։
«Կարևոր է համոզվել, որ Թուրքիան կդադարի դրդել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին շարունակել անմարդկային ագրեսիան՝ ընդդեմ ժողովրդավարության։
Մենք կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսը, որ հայերն ի վիճակի կլինեն պաշտպանել իրենց Ադրբեջանի գործողություններից։ Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ կառուցողական դերակատարում կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռամիասնության՝ մարդկության դեմ ուղղված հանցանքներն ու ցեղասպանական սպառնալիքները դադարեցնելու հարցում։ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,– գրել է Մայլիյանը։