|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բլիցկրիգով Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը տվյալ պահին ձախողված են, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակը պահում է պաշտպանությունը: Փաստորեն, կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով վերահսկողության տակ առնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերն տվյալ պահին ձախողվել են»,- ասել է Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների զուգահեռ հարցազրույցի ժամանակ, որը նրանք հինգշաբթի օրը տվել են «Россия сегодня»գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում մարտնչող հայերին չի կարելի վարձկան համարել, նրանք սփյուռքի ներկայացուցիչներ են: «Ինչ վերաբերում է հայկական կողմին, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կողմից չկան օտարերկրացիներ: Կարող են լինել հայեր, որոնք եկել են սփյուռքից՝ իրենց հայրենակիցներին աջակցելու համար: Բայց, իհարկե, նրանք չեն կարող վարձկան համարվել»,- ասել է Փաշինյանը: