|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսօր ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք չենք կարող մեր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չենք կարող չասել»,- ասաց նա և հիշեցրեց, որ ավելի վաղ երկու խումբ ևս անտառներից դուրս է եկել:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանն իրենց զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ ցուցակներ է հրապարակել: «Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում»,-ասաց նա և նշեց, որ հայկական կողմը թափանցիկ է աշխատում ոչ միայն աշխարհի հետ, այլ հայ ժողովրդի հետ: