|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք,, մահացել է 10 մարդ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը պացիենտները եղել են 57 (տղամարդ), 62 (տղամարդ), 70 (կին), 82 (կին), 56 (տղամարդ), 68 (տղամարդ) և 47 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է։