|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 13-ին, ժամը 22:12-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Արմինե Ժ․-ն, Դավիթ Ս․-ն, Ռոման Ա․-ն և Հարություն Փ․-ն հոսպիտալացվել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։