|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ի հավելումն արդեն Արցախ մեկնած մեր բժիշկների՝ Արմեն Բդոյանի, Գագիկ Բդոյանի, Ցոլակ Ղարսլյանի, Արամ Վարդանյանի եւ Արսեն Ավագյանի, մարտնչող Արցախ կամավոր է մեկնել նաեւ բժիշկ Կարեն Հակոբյանը: Նա այս պահին գտնվում է Խոջալուում (Իվանյան):
Կարեն Հակոբյանը Ախալցխայից է: Նա ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը եւ աշխատում է Երեւանի 8-րդ հիվանանոցում: Ընկերների բնորոշմամբ Կարենը շատ հայրենասեր անձ է.«իր համար Հայրենիքը մի կողմում է, մնացած ամեն ինչ՝ այլ կողմում:»
Մեր սիրելի բժշկին մաղթենք շուտափույթ հաղթական վերադարձ հաղթանակած Արցախից:
Աղբյուրը` javakhkmedia.com